ԽՈՅ
Հետաքրքիր է, որ այս կենդանակերպերի ներկայացուցիչներին չի կարելի դասել համբույրների սիրահարներին: Խոյերը համբուրվում են միայն եթե լավ տրամադրություն ունեն, ի դեպ նրանք լավ տրամադրություն ունենալու դեպքում պատրաստ են համբուրել անգամ առաջին պատահածին, եթե նա իրենց դուր գա: Նրանք զուրկ են զրբությունից և անգամ կարող են ցավ պատճառել:

ՑՈՒԼ
Այս կենդանակերպի ներկայացուցիչները համբուրվում են նրանց հետ, ում լավ են ճանաչում: Շատ հաճախ համբույրները սովորական են դառնում, որովհետև համբուրվում են աշխատանքից վերադառնալիս կամ քնից առաջ: Սիրահարված ցուլը նոււրբ և փափուկ է համբորում: Կանայք նման համբույրներից հետո իրենց վստահ և պաշտպանված են զգում: Իսկ տղամարդիկ մոռանում են ամենինչի մասին:

ԵՐԿՎՈՐՅԱԿ
Երկվորյակները ամենինչում տարբերություններ են փնտրում, անգամ համբույրներում: Այս կենդանակերպի ներկայացուցիչները հաճախ են համբուրվում, բայց հոգի չեն դնում: Առավել հաճախ դա ընկերական ինչ-որ բան է: Երկվորյակները հրաշալիորեն տիրապետում են էրոտիկ համբույրի տեխնիկային և երբեմն կարող են Ձեզ ապշեցնել դրանով:

ԽԵՑԳԵՏԻՆ
Նրանք, ովքեր ծնվել են խեցգետնի կենդանակերպի ներքո, նախընտրում են, որ իրենց համբուրեն: Նրանց համբույրները նուրբ են և սիրող: Սրանք այս մարդկանց համար կապվածության նշան են: Վեճից հետո համբույրը ներում է իրենց համար նշանակում: Խեցգետինների համբույրները լի չեն էրոտիկայով, բայց իսկապես ջերմ են:

ԱՌՅՈՒԾ
Առյուծները սիրում են հաճույք բոլոր կերպերով և վստահ են, որ համբույրները պետք է լինեն զգացմունքային և կրքոտ: Նրանց համբույրները շատ էրոտիկ են: Եթե խեցգետինները ամաչկոտ են և երբեք ի ցույց չեն դնում համբույրը, առյուծների համար պատնեշներ չկան: Իսկ ընկերական, մայրական համբույրները այս կենդանակերպի համար էական չեն:

ԿՈՒՅՍ
Կույսերը համբույրների ժամանակ շատ զուսպ են և նախընտրում են համբուրվել կամ ամուսնու կամ սիրելիի հետ: Նրանք խուսափում են հանրայինացումից: Կույսերը երբեք չեն համբուրի իրենց տհաճ մարդկանց:

ԿՇԵՌՔ
Կշեռքները համբույրներից ավելի շատ են գլուխ հանում, քան այլ կենդանակերպերի ներկայացուցիչները: Նրանք սիրում են համբուրվել և բաց չեն թողնում դա անելու հնարավորությունը: Նրանց համբույրները այդքան էլ զգացմունքային չեն, այլ նուրբ են:

ԿԱՐԻՃ
Այս մարդիկ համբույրի միջոցով ունակ են փոխանցել ապրումները: Կարիճները հաճախ են համբուրվում և միշտ կրքոտ: Համբուրվում են միայն լավ ծանոթ մարդկանց հետ: Եթե կարիճը Ձեզ համբուրում է, ուրեմն նա անկեղծ է Ձեզ հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ
Աղեղնավորների համար համբույըր վերաբերմունքի արտահայտման միջոց է՝ հպարտություն հիացմունք և այլն: Չնայծ նրանց համբույրները ընկերական բնույթ ունեն, սակայն նրանք փորձում են դրանց զգացմունքայնություն հաղորդել: նրանք սիրում են համբուրվել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Այծեղջյուրները չեն սիրում համբուրվել և հազվադեպ են դա անում: Անգամ երեխաներին ծնողները չեն համբուրում: Սիրահարված Այծեղջյուրը նույնպես կրքոտ չէ, նրանց համբույրները նման են պարտադրանքի:

ՋՐՀՈՍ
Ջրհոսների համբույրները դժվար է դասակարգել, քանզի սրանք չափազանց բազմատեսակ են:Համբուրվելիս ջրհոսները հաճախ տարբերություն չեն դնում ընկերների և սիրելիի միջև: Նրանք երբեք չեն տրվում զգացմունքներին:

ՁԿՆԵՐ
Ձկները սիրում են, որ իրենց են համբուրում: Նրանք ձգտում են տրվել զգացմունքներին և ինչ-որ անսովոր բանի են սպասում: Համբուրելով նրանք ցանկանում են լիովին տրվել զուգընկերջը: