ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում գրված է. «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հիշեցրել է, որ ԱԱՏՄ-ն, որպես վերահսկողություն իրականացնող մարմին, դեռ հունվարի 24-ից է անցել ուժեղացված ռեժիմի։ Մասնավորապես, հավելել է, որ հունվարի 24-ից մինչ օրս, սահմանին իրականացվող աշխատանքների արդյունքով, ելնելով ախտանիշներից լրացվել է 1271 հասցեական քարտ, որոնց դեպքում 36-ը միանգամից հոսպիտալացվել է սահմանային հսկիչ կետերից, մեծ մասը «Զվարթնոց» օդանավակայանից, 2-րդ տեղում՝ Բագրատաշենն է, Մեղրիի անցակետում հայտնաբերվել է ջերմող մեկ քաղաքացի, և բարեբախտաբար, մինչև առավոտ ախտանիշները փոխվել են։

ԱԱՏՄ ղեկավարը Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում խոսել է կառույցի լիազորությունների, 2020-ին ԱԱՏՄ ստուգման լայնածավալ ծրագրի մասին»։