1. Արտահայտել սեքսուալությունը ձայներով Տղամարդկանց ամենատարածված սխալը անկողնում, կանանց կարծիքով, ինքնաարտահայտման անբավարարությունն է: Եթե դուք անխոս եք, առանց ձայների, տնքոցների եւ սեփական գրգռվածությունն արտահայտող այլ հնչյունների, ապա համարեք, որ հանգցրել եք կրքի կրակը՝ դեռ չվառած այն:


2. Ճանաչեք նրա մարմինը Ձեր սիրելիի մարմնի վրա բազմաթիվ զգայուն հատվածներ կան: Որտեղ են նրանք գտնվում՝ պետք է իմանալ: Նրա հետ խաղ խաղացեք: Թող որ կինը պառկի եւ կապի աչքերը, իսկ դուք փափուկ փետուրով կամ ինչ-որ բանով դանդաղ շոյեք նրա մարմինը: Այդ ընթացքում հարցրեք, թե 1-ից մինչեւ 10-ը սանդղակով որքանով է նրան դուր գալիս այդ զգացողությունը: Հիշեք պատասխանները եւ որոշեք ամենազգայուն հատվածները:

3. Վայելեք նրան Վերջին հետազոտության ժամանակ, երբ կանայք օրալ սեքսի իրենց ունակություններն են փորձել լավացնել, հարց է հնչել, թե ինչու են ցանկանում դա սովորել: Աղջիկների մի մասն ասել է, որ իրենք այնքան էլ լավը չեն սեքսի ժամանակ, մյուսներն ասել են, որ ցանկանում են ոգեւորել իրենց տղամարդուն, իսկ երրորդներն ասել են, թե իրենց դուր է գալիս զուգընկերը եւ ուզում են նրան հաճույք պատճառել: Պատկերացրեք, թե դուք հրաշալի սիրեկան եք, եւ ձեր կեսը ժամանակ է ծախսում՝ անկողնում ձեզ հաճույք պատճառելու նոր միջոցներ գտնելու համար: Իսկ ո՞րն է օրալ սեքսում լավ սիրեկան դառանալու ամենապարզ միջոցը: Պարզապես սիրեք նրան:

 

4. Տղամարդ եղեք Սեքսի հետ կապված եւս մեկ հարցման ժամանակ կանանց հարցրել են. «ո՞ր տեսակի սեքսով եք սիրում զբաղվել»: Նրանցից միայն 7%-ն է պատասխանել, թե սիրում են դանդաղ, ռոմանտիկ սեքսը, 28%-ը նախապատվությունը տվել է կոպիտ սեքսին, իսկ 64%-ը ցանկացել է, որ ռոմանտիկ եւ կոպիտ սեքսի խառնուրդ լինի: Ցավոք, շատ տղամարդիկ կարծում են, թե անկողնում կանանց միայն քնքշություն է հարկավոր: Դրսեւորեք ձեր տղամարդկային «Ես»-ը, ցույց տվեք տղամարդու գերակայությունը, եւ նա կգնահատի դա:

5. Հիշեք՝ նա օրգազմ է ցանկանում Տղամարդկանց համար ավելի հեշտ է օրգազմի հասնել, իսկ կանանց դրա համար ժամանակ է պահանջվում: Մյուս կողմից՝ նրանք կարող են օրգազմի տարբեր տեսակներ զգալ: Դուք կարող ենք նրան բավականության գագաթնակետին հասցնել՝ առանց ներթափանցելու, ինչպես նաեւ թույլ տալ զգալ մեկ օրգազմը մյուսի հետեւից: Պարզապես փորձեք, կարդացեք գրականություն, եւ... դեպի ննջարան: