Վերջին մեկ օրում գրանցվել է COVID-19 նոր կորոնավիրուսի հետեւանքով մահվան 54 դեպք, իսկ աշխարհում մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2858-ի:

Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքեր են գրանցվել աշխարհի արդեն 54 երկրում: Ամենաշատ դեպքերը, ինչպես նախկինում, Չինաստանում են (78 882), այնուհետեւ Հարավային Կորեայում (2022), Իտալիայում (655), Իրանում (245), Ճապոնիայում (214) եւ Սինգապուրում (96):

Ըստ մահացության՝ առաջին տեղում Չինաստանն է (բռնկման ամբողջ ընթացքում մահվան 2788 դեպք), հաջորդում են Իրանը (26 մահ), Իտալիան (17), Հարավային Կորեան (13): Մահվան 4 եւ վարակման 705 դեպք է գրանցվել նաեւ Diamond Princess նավում:

Կորոնավիրուսով վարակվելուց հետո առողջացել է 36 566 պացիենտ: