Տղամարդկանց հետ երկարատև հարաբերություններ ունեցող կանայք լիցքաթափվում են ու դադարում մտածել սեփական սեքսուալության մասին։ Interesnoznat-ը գրում է, որ կան այնպիսի գործողություններ, որոնք սպանում են կնոջ սեքսուալությունը տղամարդկանց աչքերում։ Այնպես որ, նույնիսկ, եթե տղամարդը չի նայում, սակայն մոտակայքում է՝ մի արեք այս գործողությունները․

1. Սև կետերի և ակնեների հեռացում։ Սա տհաճ տեսարան է բոլորի համար։ Թույլ մի տվեք, որ ձեր տղամարդը տեսնի, թե ինչպես եք մաքրում մաշկը։ Նրա համար տպավորություն ստեղծեք, որ մշտապես մաքուր ու կատարյալ մաշկ ունեք։

 

2. Դիմահարդարում։ Տղամարդկանց դուր է գալիս տեսնել, թե ինչպես եք օրինակ՝ շրթներկ քսում, սակայն ամբողջական դիմահարդարման տեսարանից հեռու պահեք նրան։


3. Գնումներ։ Տղամարդկանց համար կանանց հետ գնումների գնալը սարսափելի փորձություն է։ Ձեր սիրելի տղամարդուն զերծ պահեք համատեղ գնումներից։ Դա և՛ ձեզ համար օգտակար կլինի, քանի որ նա չի խանգարի, և՛ նրա համար, քանի որ նա ստիպված չի լինի ժամեր շարունակ հանդերձարանի մոտ սպասել։

4. Հեռախոսային խոսակցություններ։ Որպես կանոն՝ կանանց հեռախոսային խոսակցությունները չեն հետաքրքրում տղամարդկանց, ավելին՝ դրանք նյարդայնացնում են նրանց։ Այնպես որ, փորձեք նրանից հեռու տեղում զրուցել ընկերուհիների հետ։