1. Ստել եւ ինչ-որ բան թաքցնել զուգընկերոջից: Եթե դուք դա անգամ անում եք հանուն սիրո՝ ուրիշի զգացմունքները պաշտպանելու համար, ինչ-որ բան թաքցնելը կարող է մեծ խնդիր առաջացնել, որի համար դուք հետո կարող եք ափսոսալ: Դուք պետք է այնպիսի հարաբերություններ ունենաք, որ միմյանց կարողանաք պատմել հնարավորինս ամեն ինչ:

2. Ամբողջությամբ կապված չլինել մարդու հետ: Կապվածությունը նշանակում է լինել զգայուն, միմյանց կարեւոր բաների մասին հարցեր տալ, օգնել դժվարին պահերին: Եթե դուք կապվածություն չունեք մարդու հետ, եթե նա ձեզ իր կողքին չի զգում, դա անդառնալի վնաս է հարաբերությունների համար:


3. Լուռ դժգոհություն: Այն պահին, երբ դուք կարտահայտեք ձեր կուտակված դժգոհության մասին՝ վնասը հարաբերություններին արդեն կհասցվի: Ինչ-որ բան խեղդելը, լռելն ու տանելը գրեթե միշտ բացասական հետեւանք է ունենում եւ ոչ ճիշտ մարտավարություն է: Դա փչացնում է ձեր հարաբերությունները եւ ենթագիտակցորեն ազդում ձեր վարքագծի վրա:


4. Շփման անբավարարություն: Ոչ միայն սովորական զրույց, այլեւ երբ դուք միմյանց ինչ-որ կարեւոր բան եք ասում: Իսկ եթե դուք իսկապես կարեւոր մանրամասներ միմյանց չեք պատմում, դա կարող է խնդիրներ առաջացնել:

5. Համառություն, փոխզիջումներից հրաժարում: Եթե յուրաքանչյուրն իրենը պնդի, ապա ոչ մի հարաբերություն էլ չի ստացվի: