Աշխարհում COVID-19 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3203-ի: Վարակվածների թիվը՝ 93 160-ի, առողջացածների՝ 50 969-ի:

Հիմա 6771 պացիենտ ծանր կամ կրիտիկական վիճակում է. սա կազմում է բոլոր ակտիվ դեպքերի 17 տոկոսը: Եվս 32 217-ը (ակտիվ դեպքերի 83 տոկոսը) չնայած եւ վարակված են, բայց իրենց լավ են զգում:

Ըստ worldometers.info/coronavirus/-ի վերջին տեղեկությունների՝ կորոնավիրուսն արդեն թափանցել է աշխարհի 80 երկիր, սակայն շատ երկրներում գրանցվել է վարակման մեկական կամ մի քանի դեպք: Իրավիճակը դեռեւս բավականին լուրջ է Իտալիայում (2502 դեպք), Հարավային Կորեայում (5328) եւ Իրանում (2336):