Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9-ի։ Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ 162 մարդ գտնվում է կարանտինային գոտում, ևս 45 մարդ ստուգում են անցնում հիվանդանոցում: Նախօրեին հայտնաբերվել էր վարակման ևս հինգ դեպք, հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի հատուկ կայքը։ Ավելի վաղ Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակման չորս դեպք էր գրանցվել։ Փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը: Իրանից ժամանած Վրաստանի քաղաքացին առաջինն էր, ով հիվանդացել էր կորոնավիրուսով: