Համաձայն ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 80.754 դեպք: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, ըստ SCMP-ի, գերազանցել է 113․358-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Չինաստանից դուրս հայտնաբերվել է 28,673 վարակակիր, իսկ օրվա ընթացքում հաստատվել է 3948 նոր դեպք, վարակը հայտնաբերվել է 104 երկրում (մեկ օրվա ընթացքում ավելացել է Ջիբրալթարը և Ֆարերյան կղզիները): Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահացել է 686 մարդ: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակի արդյունքում ապաքինվող մարդկանց թիվը գերազանցել է 59 հազարը, հայտնում է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը: 4,009 մարդ մահացել է COVID-2019-ի հետևանքով առաջացած բարդություններից։ Սպիտակ տունը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի անցել կորոնավիրուսի թեստը` Ներկայացուցիչների պալատի երկու անդամների հետ զրուցելուց հետո, ովքեր կամավոր գտնվում են կարանտինային գոտում։

Առաջին կորոնավիրուսի վարակի դեպքը հայտնաբերվել է Մոնղոլիայում: Հիվանդն այնտեղ է ժամանել Ֆրանսիայից՝ տարանցիկ ճանապարհը եղել է Մոսկվայով։
Իրանում յոթ մարդ մահացել է արդյունաբերական սպիրտ խմելուց հետո, որպեսզի պաշտպանվեն կորոնավիրուսից: Չորս մարդ օգտագործել է մեթանոլ, որից հետո կորցրել է տեսողությունը:

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ժամանել է կորոնավիրուսի էպիկենտրոն՝ Ուհան քաղաք: Նա ստուգել է տեղական իշխանությունների աշխատանքը՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարի համար: