Րոպեներ առաջ կայացավ «Եվրատեսիլ 2020»-ում Հայաստանի ներկայացուցիչ Աթենա Մանուկյանի Chains on You երգի տեսահոլովակի պրեմիերան, որով հունահայ երգչուհին ներկայանալու է մրցույթին: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:

 

«Եվրատեսիլ 2020»-ի մեր ներկայացուցիչն ընտրվել է Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» շոուի միջոցով:

«Եվրատեսիլ 2020» մրցույթը տեղի է ունենալու Ռոտերդամում: Առաջին երկու կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 12-ին եւ 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին: Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում: