Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ խոսում են դերասաններ Վահե Զիրոյանի ու Իննա Խոջամիրյանի սիրավեպի մասին։ Նրանց միասին տեսել էին ԱՄՆ-ում զբոսնելիս ու տարածել լուսանկարները։
Թեև զույգը դեռ չի հաստատել իրենց սիրավեպի մասին, սակայն Վահեն մեկ անգամ չի ակնարկել իր սիրո մասին։
Այս անգամ էլ նա լուսանկար է հրապարակել, որը ցույց է տալիս, թե սիրահարները ինչ դժվարության մեջ են գտնվում իրարից հեռու գտնվելով։