Իտալացի բժիշկները հայտնել են, թե որ հիվանդություններն են մեծացնում կորոնավիրուսի հետևանքով բարդությունների և մահվան հավանականությունը:

Զեկույցի համաձայն՝ հատուկ վտանգ են ներկայացնում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները. այսպիսի հիվանդություններով մարդկանց դեպքում ինֆեկցիայով վարակվելիս մահվան հավանականությունը 10,5 տոկոսով մեծանում է:

Շաքարային դիաբետով մարդիկ նույնպես ռիսկի խմբում են. նրանց շրջանում մահվան ելքի հավանականությունը մեծ է 7,3 տոկոսով:

Քրոնիկական շնչառական հիվանդություններով մարդկանց շրջանում կորոնավիրուսի հետևանքով մահվան հավանականությունը մեծ է 6,5 տոկոսով, բարձր ճնշմամբ մարդկանց շրջանում՝ 6 տոկոսով, իսկ ուռուցքային հիվանդությունների դեպքում՝ 5,6 տոկոսով:

Աղբյուրը հիշեցնում է, որ աշխարհում 99 014 մարդ COVID-19 կորոնավիրուսից առողջացել է, 14 698-ը՝ մահացել: Աշխարհում գրանցված դեպքերի թիվը հասել է 339 039-ի:

Ռեսուրսի տվյալներով՝ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի 59 138 դեպք և դրա հետ կապված մահվան 5476 դեպք: ԱՄՆ-ում կորոնավիրուսի 34 758 դեպք և 452 մահվան ելք, Իսպանիայում՝ 28 768 դեպք և 1772 մահ, Գերմանիայում՝ 24 873 հաստատված դեպք և 94 մահ, իսկ Իրանում՝ 21 638 դեպք և 1685 մահվան ելք: