Իսպանացի 79-ամյա օպերային աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով: Նա ինքն է ցանկություն հայտնել թեստ հանձնելու, քանի որ ունեցել է համապատասխան ախտանշաններ: Թեստի դրական արդյունքից հետո երգիչն ինքնամեկուսացվել է, նրա հետ նաև՝ իր ընտանիքը: Ֆեյսբուքյան իր էջում Դոմինգոն դիմել է իր հայրենակիցներին՝ հորդորելով հետևել խորհուրդներին, հաճախակի լվանալ ձեռքերը, իրարից կանգնել առնվազն 6 ոտնաչափ հեռու ու նախ և առաջ մնալ տանը:

Նա նաև հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքի անդամներն իրենց լավ են զգում: