Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան բացատրել է, թե ինչու կորոնավիրուսով հիվանդացած մարդը մեկ անգամ եւս վարակվելուց չպետք է վախենա: 59-ամյա փորձագետն ասել է, որ COVID-19-ից վերականգնվելուց հետո մարդու մարմնում իմունիտետ է առաջանում:

ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկը հերքել է տարածված տեսակետը, որ մարդը կորոնավիրուսով կարող է մի քանի անգամ հիվանդանալ: Ռոսպոտրեբնադզորի ուսումնասիրությունները հաստատել են, որ COVID-19 ախտորոշված ​​հիվանդների արյան մեջ հայտնվում են M և G իմունոգլոբուլինները, որոնք օրգանիզմը պաշտպանում են հետագա վարակից:

«Այսօրվա հետազոտությունները ցույց են տալիս, որ, այո՛, իմունիտետը առաջանում է նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո», — հայտարարել է Պոպովան «Պոզներ» հեռուստածրագրի ժամանակ:

Ռուսաստանում, վերջին տեղեկությունների համաձայն, 438 մարդ վարակվել է կորոնավիրուսով: Տեղի գիտնականները մշակել են վեց պատվաստանյութեր, որոնք կարող են կանխել հիվանդության տարածումը: Այժմ դրանք փորձարկվում են. հաջող արդյունքից հետո պատվաստանյութերը գործնականում կօգտագործվեն: