Ռուս բժիշկները տեսանկարահանել են մարդու օրգանիզմի վրա կորոնավիրուսի ազդեցությունը: Տեսանյութը մարտի 24-ին իր Telegram-ալիքում հրապարակել է Baza պարբերականը: Կադրերում երևում է, թե ինչպես է վարակն աստիճանաբար տարածվում կորոնավիրուսով վարակված հիվանդներից մեկի թոքերում:


Մարտի սկզբին Նովոսիբիրսկի վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի լաբորատորիայի մասնագետները հրապարակեցին SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջին լուսանկարը: Այն ստացել են մանրադիտակի միջոցով: