ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 100 հազարին, գրում է Ջոն Հոփքինսի համալսարանը։

Ինստիտուտի տեղեկությունների համաձայն, կորոնավիրուսով վարակվել է 97 հազար մարդ, մահացել է՝ 1475-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս ցուցանիշները բացատրել է թեստավորման լավ համակարգով։ Բացի այդ, մյուս երկրներից ԱՄՆ առանձնանում է վարակվածների շրջանում մահացության ոչ բարձր տոկոսով։