Երկու հնարավոր տարբերակ կա ազատվելու համաճարակից․
1. Մեկը՝ հայտնաբերել վիրուսն ամենուր և ոչնչացնել։ Դա նշանակում է հայտնաբերել ԲՈԼՈՐ վարակվածներին, թե հիվանդ, թե առողջ, թե անալիզով հաստատված, թե իր տանը անտեղյակ ապրող և նրանց մեկուսացնել այնքան ժամանակ, մինչև վիրուսը ոչնչանա օրգանիզմում։
2. Մյուս տարբերակը՝ իմունիզացվել։ Դա ենթադրում է պատվաստել բնակչության կեսից ավելին, եթե կա պատվաստանյութ։ Եթե պատվաստանյութ չկա, ուրեմն պիտի վիրուսակիր դառնան բնակչության կեսից ավելին, ու ձեռք բերեն իմունիտետ։
Տիեզերքում... Ուշադրություն, բնության մեջ 3-րդ տարբերակը չկա։
Չինաստանը համոզել է աշխարհին, թե առանց իմունիզացիայի հաղթահարել է վիրուսը, այն մեկուսացնելով և քոքը կտրելով, իսկ ամեն օր հայտնաբերված դեպքերը դրսից եկածներն են:
ՀՀ-ն ինչպես շատերն աշխարհում որոշել է առանց իմունիզացիայի, բոլորին փակել տներում, որպեսզի վիրուսակիրները չփոխանցեն վիրուսը՝ մինչև վիրուսը կոչնչանա։
Հնարավո՞ր է արտակարգ դրությամբ այնպես անել, որ ոչ մեկից ոչ մեկին վիրուսը գաղտնի չփոխանցվի։
Հնարավո՞ր է այնպես անել, որ ոչ արտասահմանից, ոչ էլ ջունգլիներից այս վիրուսը կրկին չհայտնվի մեզանում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.manasyan/posts/3414770925203098