«Օրական հարյուրին մոտեցող դրական թեստերը մարտի 20-ի ժամանակահատվածում փարթիների ու բեսեդկեքում «լռվցնելու» արդյունքն է։

Այս մասին բժիշկ-սեքսոլոգ Անդրոնիս Ղարիբյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. Ինչ վերաբերվում է մարդկանց տեղաշարժը հսկելու խնդրին, պետք է մոտենանք մի քանի կողմից։

Ես ինքս տանել չեմ կարողանում նման օրենքներ, որովհետև ողջ կյանքում ընդդիմադիր կեցվածք եմ ունեցել ու շատ լավ գիտեմ թե ինչ է նշանակում, երբ մարդուն լսում ու հետում են, սակայն մենք այսօր կանգնած ենք լրջագույն մարտահրավերի առաջ։

Զանգում եմ հասկանալու նպատակով կոնտակտավորը ինչպես է իրեն զգում տանը, այն էլ մի ասա, նա որոշել է այցելել ԳՈՒՄ-ի շուկա, Փեթակ ու ևս մի քանի տեղեր։ Բժիշկ ջան, որ հասնեմ տուն ջերմությունս կչափեմ ու Ձեզ կասեմ։ Իհարկե զանգում ենք Պարետին, Ոստիկանություն որ կանխի այս ամենը։

Պետք է Ոստիկանությունը ու Պարետը հստակ քայլեր ձեռնարկի, որը ոնց որ թե սկսել է։ Պետք է, ոչ թե բժիշկները հսկեն կոնտակտավորների տեղաշարժերը այլ ոստիկանները։ Միայն իրար օգնելով ենք այս դրությունից դուրս գալու»: