Գործարարի կինը խոստովանում է, որ ոգեշնչվել է հայտնի…

Գործարար Սամվել Ալեքսանյանի կինը` Շողերինան, վերջերս ակտիվացել է «Ինստագրամի» իր միկրոբլոգում:

Նա սկսել է տեսանյութեր տեղադրել, որոնցում տարատեսակ ուտեստներ է պատրաստում:

Երեկ գործարարի կինը պատրաստել է Զատկի չամիչով փլավ, այնուհետեւ փախլավա, այսօր էլ իշխան ձուկ։

Գործարարի կինը խոստովանում է, որ ոգեշնչվել է հայտնի մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանից, որը նույնպես ուտեստներ պատրաստելու հոբբի ունի: