Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

 

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է սպորտային կիսատաբատ, շապիկ, գուլպաներ ու սպորտային կոշիկներ։ Նա նստած է աթոռին, իսկ հրապարակմանը կից սիրված դերասանը գրել է․ «Տանեցիների Հայաստանի կարանտինային ֆուտբոլի առաջնություն։ Կիսաեզրափակչի ընդմիջմանը։ Առողջ մարմնում առողջ հոգի...»։