Անգլիացի գլխավոր բժիշկ Քրիս Ուիթին թվարկել է այն գործոնները, որոնք ակնհայտորեն բարձրացնում են կորոնավիրուսային վարակից մահվան վտանգը:
Առաջինը նա անվանել է հիվանդների բարձր տարիքային խումբը, ինչը շատ դեպքերում հանգեցրել է մահվան: Այդ իսկ պատճառով այդքան կարևոր է պաշտպանել տարեցներին համաճարակի ժամանակ, ասել է Ուիթին:

Բացի այդ, «միանգամայն պարզ է», որ միաժամանակյա (խրոնիկ) հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպիսիք են, օրինակ, սիրտ-անոթային հիվանդությունները, նույնպես վտանգված են:

«Կորոնավիրուսով մահացության մոտ 90 տոկոսը առնվազն մեկ այլ հիվանդություն ունի, - ասել է բժիշկը:

Երրորդ պատճառը սեռային պատկանելությունն է։ Տղամարդիկ շատ ավելի հաճախ կարող են հիվանդանալ կորոնավիրուսով, քան կանայք։ Այսպիսով, նաև սեռն է դառնում ռիսկի գործոն կորոնավիրուսի համաճարակի ժամանակ», ֊սահմանափակել է բժիշկը: