Բուժքույրը խոսել է այն մասին, թե ինչպես է մեկ օրում ականատես եղել կորոնավիրուսի պատճառով չորս պացիենտի մահվան: Այս մասին հայտնում է Daily Mail-ը, փոխանցում է analitik.am-ը:

Մեծ Բրիտանիայիում բուժքույր աշխատող Ջեմա Լուիսը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում խոստովանել է, որ ինքն աներևակայելի տխուր է այն գիտակցումից, որ կորոնավիրուսով հիվանդ պացիենտները չեն կարող կյանքի վերջին րոպեներին լինել իրենց ընտանիքի կողքին: