Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ն երկրի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիի կերպարով՝ Saturday Night Live սքեչ-շոուի ընթացքում։


Դերասանը մեկնաբանել է Թրամփի խոստումը, որ կորոնավիրուսի համավարակը կանհետանա «հրաշքի նման»։ Փիթը պատասխանում է, որ հրաշքը չպետք է «Ա» պլանը լինի, և անգամ օդաչու Չեսլի Սալենբերգերը, որը վթարային վայրէջք կատարեց Գուձոն գետի վրա, մինչև վերջ հույս ուներ, որ ինքնաթիռը կնստեցնի օդանավակայանում։

Բացի այդ, Փիթը ծաղրում է Թրամփի այն խոսքերը, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կստեղծվի «հարաբերականորեն շուտով»։

«Ինչ հետաքրքիր արտահայտություն է»,- ասում է Փիթը,- «Հարաբերականորեն երկրի ամբողջ պատմությա՞ն մեջ, իհարկե, եթե պատվաստանյութը ստեղծվի շատ արագ։ Բայց եթե դուք ձեր ընկերոջը ասեք, որ «հարաբերականորեն շուտ» տեղ կհասնեք, սակայն հայտնվեք կես տարի անց, ապա նա հարաբերականորեն կզայրանա»:

Հոլովակն ավելի քան 10,3 միլիոն դիտում է հավաքել YouTube-ում և մոտ 160 հազար հավանում։