Համաշխարհային հասարակությունն արդեն իսկ ահաբեկված է նոր կորոնավիրուսի պատճառով, սակայն պարզվում է, որ այն դեռևս 2020 թվականի մի փոքր մասն է :

Կանխատեսւմները ավելի ու ավելի դաժան են դառնում : Տարվա ընթացքում կանխատեսվում են հրդեհներ, փոթորիներ, ջրհեղեղներ ու սով :

Ինչպես հայտնում է BBC-ն՝ բնության աղետները սպառնում են սովի մատնել աղքատ պետություննեի բնակիչներին : ԱՄՆ-ն ու Եվրոպան ևս խնդրիների առջև են կանգնելու : Այս մասին հայտնում են մետեորոլոգներն ու տարբեր երկրներում գտնվող միջազգային կազմակերպությունները :

ՄԱԿ-ը նշում է, որ աղքատ երկրներում խոշորագույն հումանիտար ճգնաժամ է սպասվում : Իսկ հարուստներին, ամենայն հավանակությամբ խոսքը ԱՄՆ-ի մասին է, սպասվում են երաշտ ու փոթորիկներ :

Իհարկե, մարդիկ արդեն իսկ հարմարվել են բնության ճգնաժամերին ու սովորել են դրանց հետ ապրել : Սակայն այս տարի COVID-19-ը մեծ մարտահրավեր է նետել մարկային ու ֆինանսական ռեսուրսներին :

«Բժիշկներն ու փրկարարներն ազատ ձեռքեր այլևս չունեն, իսկ բյուջեներում ավելորդ գումար չի մնացել : Ագարակաատերերը, բիզնեսներն ու տրանսպորտը չեն գործում : Եվ եթե ինքնամեկուսացման այս այմաններում որևէ բնական աղետ ևս տեղի ունենա, ապա ամեն ինչ կարող է դուրս գալ վերահսկողությունից», - գրում է BBC news-ը :

Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինատը նախազգուշացրել է, որ վիրուսը չի խնայելու ոչ ոքի : Չի կարելի մնալ հարևանների կամ տարատեսակ միջազգային կազմակերպությունների հույսին : Յուրաքանչյուրն իր մասին պետք է մտածի :

«Մենք բախվել ենք ոչ միայն գլոբալ համաճարակի, այլև գլոբալ հումանիտար աղետի : Կոնֆլիկտային պետությունների միլիոնավոր հասարակ քաղաքացիներ շատ բաներից կզրկվեն : Սովի ուրվականը իրական ու վտանգավոր է ինչպես երբևէ », - ասում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դավիդ Բիզլին :

Ինչպես գրում է BBC-ն՝ այն ամենը, ինչը կկատարվի 2020-ին, անգամ հոլիվուդյան ֆիլմերում հանդիպել հնարավոր չէ :