Estado de Alarma հեռուստաընկերության լրագրող 41-ամյա Ալֆոնսո Մերլոսը մեկ այլ հաղորդավարի հետ համավարակի խնդիրների վերաբերյալ քննարկում է անցկացրել ուղիղ եթերում, գրում է Daily Mail-ը:

Սակայն, եթերի ժամանակ զվարճալի դեպք է պատահել. իսպանացի լրագրողի ետևում է հայտնվել նրա մերկ սիրուհին, ով սուրճի բաժակը ձեռքին փորձել է աննկատ անցնել։

Համացանցի օգտատերերը նկատել են, որ կադրում հայտնված մերկ կինը նրա ընկերուհին՝ հեռուստաաստղ Մարտա Լոպեսը չէ: Պարզվել է, որ լրագրողը դավաճանում է իր ընկերուհուն և տեսանյութի հերոսուհին 27-ամյա մարզական լրագրող Ալեքսիա Ռիվեսն է:

Դավաճանության և կարանտինային ռեժիմը խախտելու համար Ալֆոնսոն արժանացել է քննադատությունների:

Այնուամենայնիվ, մի քանի օրվա լռությունից հետո իսպանացի լրագրողը հայտարարել է, որ բաժանվել է Մարտայից մի քանի շաբաթ առաջ և երբեք չի դավաճանել նրան: Սակայն, վերջինս պնդում է, որ լքել է Ալֆոնսոյին ընդամենը 4 օր առաջ: