Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ հոր 61-ամյակի առթիվ հյուրանոցի դիմաց կիթառ է նվագել կարանտինում գտնվող հոր համար։ Հրապարակելով այն՝ կից գրառում է կատարել․

«Իմ լավ Հայրիկ… պապաս… ծնունդդ շնորհավոր… իմ ամրութուն, ուժ, ուսուցիչ, ընկեր… թեկուզ այսօր չկարողացա ամուր գրկել ու զգալ ուժդ.. փոխանցել անսահման սերս, կարոտս ու հարգանքս քո հանդեպ… բայց պատուհանիդ տակ աղջիկներիդ, թոռնիկներիդ ու կնոջդ (մամայիս) սերենադը հուսամ ստացվեց»: