Իտալացի գիտնականները պնդում են, որ ստեղծել են աշխարհում առաջին պատվաստանյութը, որը կարող է սպանել կորոնավիրուսը։ Նրանք նախատեսում են մոտ ժամանակներս սկսել փորձարկումները մարդկանց վրա, գրում է Daily Mail պարբերականը։ Նշվում է, որ այս պատվաստանյութը փորձարկվել է կրծողների վրա։ Գիտնականները մկների շիճուկով ներարկում են արել և ապա հակամարմիններ են վերցրել նրանցից։


Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները ցույց են տվել, որ փորձամկների վրա ստեղծվող հակամարմինները կարող են կանգնեցնել նաև մարդկանց բջիջների վարակումը կորոնավիրուսով։

Ընկերության ղեկավարը, որը զբաղվում է պատվաստանյութի մշակմամբ, հաղորդել է, որ պատվաստանյութի զանգվածային փորձարկումները նախատեսվում են սկսել այս տարվա աշնանը։


«Որքանով, որ մեզ հայտնի է, մենք առաջինն ենք աշխարհում, որ պատվաստանյութի միջոցով կորոնավիրուսի չեզոքացում ենք ներկայացրել»,- ասել է նա։