Կորոնավիրուսի ախտորոշման թեստը երբեմն ցույց է տալիս սխալ բացասական արդյունք: Կենսաբանական գիտությունների դոկտոր Անչա Բարանովան պնդում է, որ կեղծ բացասական արդյունք ստանալու հավանականություն կա հիվանդության բոլոր փուլերում:

Մասնագետը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտնել, որ քանի դեռ հիվանդության ախտանիշները չեն հասցրել ի հայտ գալ, օրգանիզմը փորձում է վիրուսը ճնշել ինտերֆերոնների միջոցով: Եթե օրգանիզմին հաջողվում է վիրուսը ճնշել, ապա պացինետի մոտ հակամարմինների ստուգման անալիզը բացասական կլինի, քանի որ դրանք դեռեւս չեն սկսել արտադրվել:

Իսկ երբ ախտանիշներն արդեն ի հայտ են գալիս, օրգանիզմը սկսում է հակամարմիններ արտադրել եւ միացնում է լրացուցիչ պաշտպանությունը: Սակայն բորբոքումը կարող է շարունակվել այլ գործոնների հաշվին, երբ վիրուսն արդեն հաղթահարված կլինի: Նման դեպքում եւս թեստը կարող է բացասական լինել, չնայած եւ մարդը վարակվել էր:

Իսկ եթե պացիենտի մոտ հիվանդությունը ծանր է ընթանում, կարող է առաջանալ ցիտոկինային փոթորիկ՝ անվերահսկելի բորբոքում, որը բերում է օրգանիզմի հյուսվածքների վնասման: Սակայն այս փուլում վիրուսը բազմանում է բավականին ցածր մակարդակում:

«Ապաքինման ամենագլխավոր գործոնն է դառնում մարդու օգանիզմի դիմացկունությունը»,- ամփոփել է Բարանովան: