Չղջիկի վիրուսների գենոմները ուսումնասիրելուց հետո կենսաբանները դրանց մեջ հայտնաբերել են կորոնավիրուսին բնութագրիչ տարրեր, որոնք առաջացնում են COVID-19: Չինացի և ավստրալացի կենսաբանները, որոնք ուսումնասիրում են չղջիկներին, վերջերս հայտնաբերել են կորոնավիրուսներ այլ կենդանիների մեջ ևս։


Հետազոտողները պնդում են, որ նոր կորոնավիրուսը առաջացել է կորոնավիրուսների գենոմների էվոլյուցիայի արդյունքում։ «SARS-CoV-2- ի հայտնաբերումից ի վեր անհիմն ենթադրություններ են եղել այն մասին, որ վիրուսն արհեստական ​​ծագում ունի, - ասում է Վեյֆենգ Շին, Շանդոնգ առաջին բժշկական համալսարանի պաթոգեն կենսաբանության ինստիտուտի պրոֆեսորը «CellPress» հրատարակչության մամուլի հաղորդագրության մեջ, -նման իրադարձությունները տեղի են ունենում բնականաբար վայրի բնության մեջ»:

Գիտնականները ենթադրում են, որ վայրի կենդանիների վիրուսի ավելի շատ նմուշների ուսումնասիրությունը թույլ կտա նրանց մոտենալ պատասխանելու այն հարցին, թե որտեղից է եկել հենց նոր կորոնավիրուսը մարդկանց մոտ։