Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 66 հոգի ծանր վիճակում է, 33-ը՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

«Ներկայումս 2218 անձ բուժվում է, 660 հոգի թոքաբորբ ունի, 66-ը ծանր վիճակում է, 33-ը՝ ծայրահեղ ծանր։ 6 հոգի միացված է արհեսատական շնչառության ապարատին»,- ասաց նա։