Ամերիկացի հետազոտողները տարօրինակ կապ են հայտնաբերել մարդկանց՝ կորստից առաջ տեսած երազների միջև: Գիտնականները պարզել են, որ չորս ամիս առաջ պացիենտները տեսնում են նման երազներ:

Մասնագետները պատմել են, որ երազներում հիմնական մասը տեսնում է կյանքից հեռացած հարազատներին, ովքեր կանչում են հիվանդին իրենց մոտ՝ վստահեցնելով, որ այն կողմում և ոչ մի սարսափելի բան չկա:

Դրա հետ մեկտեղ, նրանք նույնպես ուղեկցվում են կյանքից հեռացած հարազատների և ընկերների կողմից: Journal of Palliative Medicine-ի փոխանցմամբ՝ հարցվածների մի մասն էլ պատմել է, որ իրենց երազներում հրաժեշտ են տվել իրենց ընտանիքին ու ընկերներին:

Գիտնականները նաև հարցում են անցկացրել երեխաների շրջանում ու պարզել, որ նրանք այլ բաներ են տեսնում իրենց երազներում՝ կա՛մ անծանոթ մեծահասակների, կա՛մ կենդանիների:

Ըստ մասնագետների՝ նման զանգվածային երևույթը կարելի է անվանել «ինքնահոգեթերապիայի» յուրօրինակ ու ուրույն եղանակ: