Հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Լոպեսը ընդունել է հաղորդավար Ջիմմի Ֆելոնի մարտահրավերն ու կրկնել է TikTok-ում հայտնի պարաձեւերը։ Այդ մասին տեսանյութը հրապարակվել է YouTube-յան The Tonight Show Starring Jimmy Fallon ալիքում։

Ըստ Ֆելոնի մարտահրավերի, որը երկրպագուները անվանում են «պարային բաթըլ», մեկ անգամ TikTok-յան պարը նայելուց հետո մարտահրավերն ընդունած անձը պետք է կրկնի այն հնարավորինս առավելագույն ճշգրտությամբ։ Ֆելոնը բավական դժվարությամբ է պարաձեւերը կրկնել, իսկ Ջեյ Լոյի համար դա մեծ դժվարություն չի հանդիսացել։