1999-2003 թվականներին Հայաստանի բանկերի միության նախագահ․ 2003-2006 թվականներին ՀՀ վարչապետի խորհրդական, իսկ 2006-2011 թթ. ՀՀ Եվրամիության խորհրդատվական գրասենյակի տնտեսական հարցերի խմբի ղեկավար Արմեն Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ըստ կանխատեսումների՝ Հայաստանում նոր տիպի կորանավիրուսի հիվանդացության, արագության տեմպի վերաբարյալ տվյալներ, համադրել դրանք համաշխարհային տվյալների հետ։

Հայաստանում Covid 2019-ով վարակվածության տեմպի նվազեցում դեռևս չի արձանագրվում։ Մայիսի 23-ի դրությամբ այն կազմում էր 5,4% տոկոս, ինչը վերջին 6 օրերին պահպանվում էր միջին արագության՝ 5․5 տոկոսի ցուցանիշի տիրույթում՝ ի հակառակ վարակվածության տեմպի նվազեցման համաշխարհային միտումներին։ Համաշխարհային ցուցանիշը նույն՝ մայիսի 23-ին կազմել է 1․9 տոկոս։ Վարակի արագության Հայաստանի տեմպն արդեն ավելի բարձր է КВ-19 վիրուսի տարածման ամենաբարձր արագությունն ունեցող երկրներից՝ Բրազիլիայի՝4,8 և Հնդկաստանի 5 տոկոսանոց ցուցանիշներից։


Երեկ հրապարակված կանխատեսումն արդեն հնացած է, չնայած նրան, որ այն մայիսի 23-ի իրական տվյալներին ( ըստ կանխատեսումային թվերի՝ ռեալ են՝ վարակվածների 99․8, մահացածների 100 և առողջացածների 97, 7 տոկոսի վերաբերյալ ցուցանիշները) այն բավականաչափ մոտ էր։ Նոր կանխատեսումների չափանիշները հետևյալն են (վերջին 6 օրերին՝ միջին տեմպով)․ վարակի տարածման արագություն- 5․5 տոկոս, մահացության տոկոս- 4,8, առողջացման արագության տոկոս- 7,2։

Քանի որ նախորդ կանխատեսման համեմատ առողջացման ցուցանիշը իջել է, ավելացել է համավարակի կանխատեսումային շարունակականությունը՝ կազմելով 48 օր՝ մայիսի 23-ից հաշվված։ Համավարակի ավարտին հիվանդացների թիվը, ըստ կախատեսման, կկազմի 88 հազար մարդ կամ Հայստանի ողջ բնակչության 2․9 տոկոսը։ Մահացածների թիվը, ըստ նույն կանխատեսման՝ կկազմի 783 կամ բնակչության 0, 026 տոկոսը։ Համեմատենք մայիսի 23-ի դրությամբ տվյալները համաշխարհային և ըստ երկրների նույն ցուցանիշների հետ։ Ողջ աշխարհում (առանց Չինաստանի ու Հարավային Կորեայի ) հիվանդությունը տևում է 37 օր, հիվանդացածների թիվը 20 միլիոն մարդ է կամ մոլորակի բնակչության 0․31 տոկոսը, իսկ մահացության ցուցանիշը՝ 852 հազար մարդ կամ երկրագնդի բնակչության 0․013 տոկոսը։ ԱՄՆ-ում հիվանդության տևողոթյունը 77 օր է, հիվանդացածներինը՝ 4 560 հազար մարդ կամ ԱՄՆ-ի բնակչության 1,38% և 220 հազար մահացածներ, ինչը հավասար է ԱՄՆ-ի բնակչության 0,067% տոկոսին; Ռուսաստանում հիվանդության երկարությունը 25 օր է, հիվանդացածների թիվը՝ 671 հազար մարդ կամ ողջ բնակչությա ն 0,46% տոկոսը և մահացածներինը՝ 9300 մարդ կամ ընդհանուր բնակչության 0,0063% տոկոսը։

Բելառուսում հիվանդության տևողությունը կազմում է 25 օր, հիվանդների թիվը՝ 68 կամ բնակչության 0,72% -ը, մահացածներինը՝ 323 կամ երկրի բնակչության 0,0034% տոկոսը։ Իտալիայում հիվանդության տևողությունը, ըստ նույն կանխատեսումների, 28 օր է, հիվանդներինը՝ 248 800 մարդ կամ երկրի բնակչության 0,41% տոկոսը, մահացության ցուցանիշը՝ 36 200 մարդ կամ բնակչության 0,06%տոկոսը։

Աղբյուրը՝ https://hraparak.am/post/00ca3b773f45f223604aad48d9a883e5