Նոր կորոնավիրուսի հայտնվելը «միայն սառցաբեկորի գագաթն է» այն առումով, թե ինչի հետ մարդիկ առաջիկայում կարող են բախվել առանց վարակի նման բռնկումների կանխարգելման միասնական ջանքերի։ Այս մասին հայտարարել է առաջատար չինացի գիտնական Շի Չժենլին, որը մասնագիտանում է չղջիկներից վարակի փոխանցման մեջ, հայտնում է Fox News-ը։

«Եթե մենք ուզում ենք կանխել մարդկանց տառապանքները վարակիչ հիվանդության հաջորդ բռնկումից, մենք պետք է նախապես իմանանք վայրի կենդանիներից փոխանցվող այս անհայտ վիրուսների մասին եւ նախապես կանխարգելենք դրանք»,- ասել է նա: «Եթե մենք չուսումնասիրենք (վիրուսները), կարող է լինել այլ բռնկում», - նախազգուշացրել է Շին, ում մամուլը անվանել է «կին-չղջիկ»՝ նրա հետազոտությունների հետ կապված: