Եթե դուք երեխա եք եղել 60-ականերին,70-ականներին,80-ականներին ապա հետ նայելով դժվար է հավատալ,որ մենք կարողացել ենք հասնել մինչև այս օրերը։Մենք երթևեկում էինք առանց անվտանգության բարձիկների մեքենաներով,որոշ տեղերում սայլերով,որի հաճույքը չի հասկանա այսօր լիմուզինով որևէ տեղ գնացող երեխան։Բնակարանների դռները չէին փակվում,ջուր էինք խմում սառնորակ ցայտաղբյուրներից, այլ ոչ թե պլաստիկե շշերից

Մենք խաղում էինք բակում առավոտից մինչև ուշ երեկո բակում,չունեինք բջջային հեռախոս,չգիտեինք ինչ է այֆոնը ու գաջեթը,բայց գիտեինք ինչ բան է գոլ խփելու հրճվանքը,ծառ բարձրանալը ու էլի շատ բաներ խմում էինք լիմոնադ։Կռվում էինք ու հաշտվում և ոչ ոք իրար դատարանով ու պատգամավոր հայրիկով չէր վախեցնում։Երբ մեզ պետք էր ինչ որ մեկի օգնությունը, մենք ծեծում էինք դուռը ու ներս մտնում։Ափսոս,որ անցան այդ օրերը,տանելով իրենց հետ մեր ուրախ մանկությունը Իսկ դուք ինչ հուշեր ունեք։Տեսանյութ