ՌԴ-ում Covid-ով հիվանդներին սկսել են բուժել թթվածնով․ 25 հիվանդ արդեն իսկ ունեցել է 100 բարոսեանս։ Այս մասին հաղորդում է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքը՝ mos.ru-ն։


Բժիշկները նշում են, որ այդ բուժակարգերից հետո հիվանդների ընդհանուր վիճակը բարելավվում է։

Փորձարարությունն իրականացվում է Ն․Վ․ Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության ինստիտուտում՝ «Սկլիֆում» առաջինը՝ Ռուսաստանում։ Մեթոդի հիմքում արյան թթվածնով հագեցումն է՝ բարձր մթնոլորտային պայմաններում արյան պլազմայի միջոցով։ Սա գնահատվել է ավելի արդյունավետ, քան թթվածնային դիմակով բարձրահոս օքսիգենացիան, որը ևս համարվում է ոչ ինվազիվ շնչառական օժանդակ միջոց։

Այլ կլինիիկաներում կիրառվում է նորմաբարիկ օքսիգենացիայի մեթոդը՝ պլազմայի միջոցով արյան թթվածնով հագեցումն առանց ճնշման փոփոխության։ Բայց հիպերբարիկ օքսիգենացիայի մեթոդը համարվում է առավել արդյունավետ, քանի որ այդ դեպքում ապահովվում է արյան մեջ թթվածնի 100 տոկոսանոց ներհոսք։ Բուժակարգը կիրառվում է հիվանդներին թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացնելուց խուսափելու համար։ Սեանսները կատարվում են այլ բուժիչ թերապիաների հետ համակցված։ Բժիշկների խոսքով՝ այս բուժակարգերից հետո հիվանդերի ինքնազգացողությունը լավանում է, թուլանում ՝ շնչահեղձությունը՝ արյան մեջ թթվածնի ավելացման հաշվին։ Հիպերբարիկ թթվածինը նպաստում է նաև հակավիրուսային և հակաբակտերիալ թերապիային, թուլացնում կողմնակի էֆեկտների ռիսկը։

Աղբյուր՝ https://hraparak.am/post/42a68dcda17b05acad274ea695808046