Դիմահարդարները և մաշկաբանները բացահայտել են այն հայտնիների երիտասարդության գաղտնիքները, որոնք չեն օգտվում բոտոքսի ներարկումներից: Տեղեկատվությունը հայտնվել է Daily Mail-ում:


Բրիտանացի մասնագետներ Լյուսի Քսյուն, Լաուրա Հոլիերը և Էմմա Քոուլմանը պատմել են, թե դիմահարդարման ինչ միջոցներից և գաջեթներից են օգտվում աստղերը՝ դեմքի համաչափ երանգ և հարթ մաշկ ունենալու համար:

Օրինակ, 46-ամյա դիզայներ Վիկտորիա Բեքհեմն ամեն օր օգտագործում է իր սեփական Victoria Beckham Beauty ապրանքանիշի երկու ապրանքատեսակները՝ 300 ֆունտ ստեռլինգ արժեքով: «Նա օգտագործում է ռետինոլի և վիտամին C-ի բարձր պարունակությամբ միջոցներ»,- նշել է Քսյուն:


Իսկ ոճաբան և հեռուստահաղորդավար Թրինի Վուդալը նախընտրում է թանկարժեք կոսմետիկ գաջեթներ: Դրանցից են The Light Salon ապրանքանիշի դիմակը՝ ինֆրակարմիր ճառագայթումով և Xtreem Pulse ապրանքանիշի դեմքի մերսման սարքը: Դրանց արժեքը, համապատասխանաբար, 395 և 515 ֆունտ ստեռլինգ է:

Միևնույն ժամանակ, երգչուհի Ռոշել Հյումսը կարևորում է մաշկի խոնավեցումը: Պարբերականի համաձայն, նա նախընտրում է Kiehl’s կրեմը և Burt’s Bees քսուկը: Իսկ հեռուստահաղորդավար Ֆերն Քոթոնն օգտագործում է միայն միցերիալ ջուր, որի օգնությամբ նա հեռացնում է շպարը: «Երկու շաբաթը մեկ ես օգտվում եմ դեմքի սնուցող դիմակից»,- խոստովանել է նա: