ԱՄՆ Հյուսիս-Արեւմյան համալսարանի մասնագետների կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի /COVID-19/՝ մարդու օրգանիզմի համար ներկայացրած եւս մեկ վտանգի մասին։ Այս մասին հայտնում է Annals of Neurology-ն։ Մասնավորապես, պարզվել է, որ կորոնավիրուսը լուրջ վտանգ է ներկայացնում նաեւ մարդու նյարդային համակարգի համար։

Համաձայն հրապարակված հոդվածի, որն ամփոփում է իրականացված հետազոտության արդյունքները, կորոնավիրուսային ինֆեկցիայով հոսպիտալացված պացիենտների կեսի մոտ առկա են նյարդաբանական խնդիրներ, ինչպիսիք են գլխապտույտը, գլխացավը, ուշադրության կենտրոնացման դժվարությունը, ցրվածության առաջացումը, թուլությունը եւ նույնիսկ ինսուլտը։ Պարզվել է, որ կորոնավիրուսը կարող է ախտահարել նաեւ մարդու ողնուղեղն ու գլխուղեղը, առաջացնելով ընդհուպ մինչեւ գլխուղեղային բորբոքումներ։

Աղբյուրը՝  hraparak.am