Ելակետ   լրատվականի/Yelaket.am—ի   զրուցակիցն   է   «Women's Club»  հումորային   ծրագրի   մասնակից  և «Միսս   հայուհի  2018»  գեղեցկության   մրցույթի   հաղթող   Արենա   Զեյնալյանը, որը  մեզ  հետ  կիսեց   իր   խոհերը    բարդույթների,  մրցույթների , սիրո   և   գեղեցկության   մասին:

 -Ո՞րն   էր   ամենամեծ   խոչընդոտը, որը   հաղթահարեցիք   Թեհրանից   Երևան տեղափոխվելիս:

-Ինձ   համար   շատ   դժվար  էր   ընտանիքից  հեռու  լինելը: Հոգեպես  տանջվում  էի: 2018 թվականի   հունիսի   17-ին  եկել  եմ  Երևան  և  չեմ  էլ  վերադարձել  Թեհրան:Իհարկե, Հայաստանը  ինձ   շատ   հոգեհարազատ է, միշտ  եղել է  ու  կլինի հայրենիք, բայց   շատ   դժվար  է  ընտանիքից   հեռու   ապրելը:Սակայն    ես   նպատակներ  ունեմ  և գնում  եմ  իմ   նպատակին   ընդառաջ:

- «Միսս  հայուհի»   մրցույթը   ի՞նչ  նոր  հնարավորություններ  տվեց:

-<<Միսս  հայուհի>>  տիտղոսը   ինձ   բերեց  շատ  հաջողություններ: Սկզբում  շատ  դժվար  էր,  բարդ էր: Այնպես չէ, որ թագը դնում են գլխիդ, ու դու դառնում ես փայլուն արքայադուստր: Ո՛չ, նոր սկսվում են փորձությունները: Սկսվում են այն պարտականությունները, որ կա քո ուսերին, որ պետք է իրականացնես, մի պետություն  պետք  է  ներկայացնես  և պետք է անես ամենալավը, որ կարողանաս քեզ դրսևորել լավագույն  կերպով:Իսկ  դա  մտքով, ֆիզիկապես, ամեն  ինչով  շատ բարդ  է:

Իսկ  երբ  գնացի  <<Միսս  աշխարհ>>  և վերադարձա, այդ ժամանակ նոր ձեռքբերումներ ունեցա: Գեղեցկության մրցույթները կարծրատիպերից հեռու են, միայն արտաքինով  չեն դատում: Անմիջապես հետաքրքրվում են, հարցնում են, թե ի՞նչ կրթություն ունես, ի՞նչ ես արել, որ   հասել  ես  այդ տիտղոսին:Հուսամ՝ Հայաստանում   էլ  այդ  կարծրատիպը  կփոխվի:

Իսկ  տիտղոսը  շատ-շատ  հաջողության  դռներ  բացեց  իմ  առաջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում