Հայազգի պարուհի VARDA-ն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

 

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում պարուհին սպիտակ զգեստ է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ VARDA-ն արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են նուրբ ականջօղերը։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու հաճոյախոսություններ գրել. «VARDA, հիանալի է, դու չես փոխվում, քեզ հիշում եմ 96 թվականից», «Գեղեցկուհի, այնքան նուրբ», «Պարզապես կանացիության մարմնավորում», «Ինչպես միշտ, շքեղ»։