Չինացի մասնագետներին հաջողվել է պարզել, որ կորոնավիրուսի նախնական ախտանշանները երեխաների և մեծահասակների մոտ զգալիորեն տարբեր են։ Այսպիսով, եթե երեխաների 76%-ի մոտ է նկատվում ջերմության բարձրացում և տենդ, ապա մեծահասակների դեպքում այն նկատվում է 44%-ի մոտ։
Չինացի բժիշկները պարզել են երեխաների մոտ կորոնավիրուսային վարակի հիմնական ախտանիշները: Ըստ նրանց՝ նախնական փուլում, հիվանդությունն ամենից հաճախ ուղեկցվում է տենդով և ուժեղ հազով: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Plos Medicine» շաբաթաթերթում:
Արևմտյան Չինաստանի չորս բուժհաստատությունների մանկաբույժների խումբը մեկ ամսվա ընթացքում վերահսկել է մինչև 12 տարեկան երեխաներին: Այս ընթացքում բժիշկները հետազոտել են 20 աղջկա և 14 տղայի: Պարզվել է, որ նոր կորոնավիրուսով վարակվածների 76%- ի մոտ տենդ է սկսվել (մեծահասակների մոտ, ինչպես նշեցինք, այս ախտանիշը նկատվում է միայն 44% դեպքերում)։ Բացի այդ, երիտասարդ հիվանդների 62%-ի մոտ նկատվել է ուժեղ հազ, իսկ ևս 12%-ի մոտ՝ փորլուծություն և փսխումներ: Մասնագետները նշել են, որ անչափահասների մոտ թոքերի հետ կապված խնդիրները բավականին ուշ են ի հայտ գալիս:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում սկսվել են նոր կորոնավիրուսի դեմ, երկու տեսակի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Դեղամիջոցը փորձարկվել է 76 կամավորների վրա։ Փորձի մասնակիցներից ոչ մեկի մոտ դեռ չի հայտնաբերվել բարդություններ, և չկան առողջության հետ կապված բողոքներ։