Համաձայն ավելի քան 20 երկրներում բրիտանական Global Health 50/50 կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունների, ինչպես նաև Գերմանիայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի (Robert Koch-Institut (RKI)) ուսումնասիրությունների, ամբողջ աշխարհում միջին հաշվով նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքներից մահացած հիվանդների 2/3-ը տղամարդիկ են, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ Ըստ Կոխի ինստիտուտի ուսումնասիրությունների՝ բոլոր տարիքային խմբերում COVID-19-ից մահացած տղամարդկանց թիվը նույնպես կրկնակի շատ է, քան մահացած կանանց թիվը: Մահվան պատճառների թվում հիմնականում նշվում են հորմոնային ֆոնը և կանանց ուժեղ իմունիտետի առկայության տարբերությունները: Սակայն մասնագետները նշում են, որ այս հարցը դեռևս կարիք ունի լրացուցիչ ուսումնասիրության։