Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 26-ի առավոտյան 60 տարեկանում կյանքից հեռացել է հումորիստ, դերասան Գևորգ Դոդոզյանը: Մահվան պատճառը բրոնխիալ ասթման է:

Գևորգ Դոդոզյանին շատերը ճանաչում են նրա հումորային մանրապատումներով: Նա նաև Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան էր:

Գևորգ Դոդոզյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 27-ին՝ ժամը 18:00-ին, վերջին հրաժեշտը՝ հունիսի 28-ին՝ ժամը 13:00-ին:

Ներկայացնում ենք հայտնի դերասանի ամենասիրված հումորային մանրապատումները: