«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

 

Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է ամառային կրակոտ կերպարում։ Նա կերպարանք է ընդունել լողափին։ Կրում է նարնջագույն լողազգեստ, ինչն էլ ավելի է ընդգծում գեղեցկուհու սլացիկ կազմվածքը։ Լիլին արձակել է վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Լիլի Սարգսյանը գրառում չի կատարել։