Կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը կարող է կախված լինել անհատական գենետիկ առանձնահատկություններից, կարծում է Մարդու մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի ղեկավար, Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Չուրնոսովը:

ՏԱՍՍ-ի հետ զրույցում նա նշել է, որ մարդու հիվանդությունների մոտ 90 տոկոսը ավելի կամ պակաս չափով գենետիկ բնույթ ունի, այդ թվում՝ ինֆեկցիոն հիվանդությունների հանդեպ նախահակվածությունը:

Մասնագետի խոսքով՝ անգիոտենզինի վերածող ֆերմենտը հատուկ ֆերմենտ է, որի շնորհիվ օրգանիզմում պահպանվում է ջրա-աղային հաշվեկշիռը եւ զարկերակային նորմալ ճնշումը: Այս ֆերմենտի հետքեր կան օրգանիզմի բոլոր հյուսվածքներում:

«Այս դեպքում արյան խումբը կողքին տեղակայված գեների գենետիկ մարկեր է»,- ասել է մասնագետը:

Նրա խոսքով՝ պացիենտի մոտ շաքարային դիաբետի նման ուղեկցող հիվանդությունների կամ ճարպակալման առկայությունը նույնպես նպաստում է ինֆեկցիայի ավելի ծանր ընթացքին: