Վուհանում հայտնի վիրուսաբան Շի Ժենգլին հայտնել է, որ սպասվում է կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքի բռնկում, հայտնում է Mirror-ը: Նրա պնդմամբ՝ այն, ինչ մինչ այժմ ունենք, ընդամենը վիրուսի չնչին դրսևորումն է։

Ավելի ուշ` այս վիրուսը առավել հեշտությամբ է փոխանցվելու կենդանիներից մարդուն, որն ավելի մեծ վնասներ է պատճառելու մարդկությանը։ Հետագայում, երբ մարդկանց ու կենդանիների համակեցության պայմանները ավելի բարելավվեն, վիրուսներն ավելի արագ մուտք կգործեն մարդկային հասարակարգ։ Սա աշխարհի համար լուրջ ահազանգ է։ Ներկայումս չղջիկները դարձել են մարդկանց համար վտագավոր 6 վարակների պատճառ։ Ներկայումս չղջիկների օրգանիզմում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1500 տարատեսակ։