Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջում, միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ ֆոտոշարքերից լուսանկարներ, իր առօրյայի ու աշխատանքի մասին պատմող կադրեր: Հետեւելով դերասանուհու էջին նկատում ենք, որ նա ոճային փոփոխություններ շատ է սիրում, քանի որ նա հաճախ է ներկայանում տարբեր կերպարներով:

Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային կերպարում։ Ռոզին առանց շպարի է, նա արձակել է թաց վարսերը։ Կրում է փիրոզագույն լողազգեստ։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Ուրախ ամառ բոլորին»։