COVID-19 հաղթահարած մարդկանց մոտ կորոնավիրուսի դեմ իմունիտետը պահպանվում է ընդամենը մոտ 3 ամիս: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների հետազոտությունը:

Առաջին ախտանշանների ի հայտ գալուց հետո 3 շաբաթ անց պացիենտների 60 տոկոսի մոտ գրանցվում է կորոնավիրուսի դեմ հակամարմինների առավել մեծ պարունակություն: Սակայն 3 ամիս հետո ինֆեկցիայի դեմ ուժեղ իմունիտետը պահպանվում է պացիենտներից միայն 17 տոկոսի մոտ:

Հետազոտողների խոսքով՝ 3 ամսում շատ փորձարկվողների արյան մեջ հակամարմինների քանակությունը նվազել է մինչեւ աննշան նիշեր, իսկ ոմանց մոտ ընդհանրապես չեն կարողացել գրանցել կորոնավիրուսի դեմ իմունիտետի առկայությունը:

Հետազոտության առաջատար հեղինակ Քեթի Դորեսի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ երկարատեւ իմունիտետի մասին տեսության հերքումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարբեր երկրներում պատվաստման գործընթացի վրա: