«Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի շրջանակում շատերն են սրտատրոփ սպասում Մաշա Մնջոյանի ելույթներին: Երգչուհին շարունակում է իր հաղթարշավը՝ արդարացնելով երկրպագուների սպասելիքները:


Մնջոյանը մրցույթի հերթական փուլում ներկայացրել է հանրահայտ երգչուհի Թինա Արենայի Chains երգն ու անցել հաջորդ փուլ:

Խոսելով երգի ընտրությունից՝ Մաշան նշում է, որ Թինա Արենան հարազատ է իր հոգուն, նա շատ սիրված է Ավստրալիայում և իր համար մեծ պատիվ է ներկայացնել Արենայի Chains ստեղծագործությունը:


Մաշան խոստովանում է, որ նման երգ կատարելը մարտահրավեր է իր համար, սակայն եթե ցանկանում է լավ երգչուհի դառնալ, պետք է պատրաստ լինի ամեն բանի:

Մրցույթի նախորդ փուլերում Մաշան փայլուն է կատարել Սելին Դիոնի All By Myself, Արետա Ֆրանկլինի Respect, Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing ստեղծագործությունները:

Մաշա Մնջոյանը 2013 թվականին հաղթել է «Հայաստանի ձայնը» մրցույթում: Նա մասնակցել է նաև «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին՝ անցնելով