Շոգին դիմակների կրումը Հայաստանում կարող է հանգեցնել թոքերի քաղցկեղով հիվանդացության աճի. հասարակական գործիչ

Շոգին դիմակների կրումը հետագայում կարող է հանգեցնել թոքերի քաղցկեղով հիվանդացության աճի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հասարակական գործիչ Նաիրա Երիցյանը:

Նրա խոսքով՝ դիմակների կրումը ոչ մի օգուտ չի տալիս, ինչի մասին են վկայում կորոնավիրուսի տարածման չնվազող տեմպերը: «Ավելին՝ թվերը միայն աճում են: Այստեղից կարելի է հետեւություն կատարել, որ դիմակների կրումը առողջությունը վնասում է:


Դրանից բացի, բնակչության վրա հոգեբանական ճնշում է գործադրում, քանի որ Ոստիկանությունը զբաղված է միայն այն քաղաքացիներին հետապնդելով, որոնք դիմակ չեն կրում: Ի՞նչ է՝ այլ խնդիրներ չկա՞ն»,- նշեց Երիցյանը: